|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Հրապարակ» թերթը գրում է․
ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ ՔՊ մեծամասնության ընդունած օրենքների սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանում կքննվի դեկտեմբերի 16-ին՝ գրավոր ընթացակարգով։
Օրենքը ՍԴ-ում վիճարկելու դիմումը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները։ Խոսքը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու եւ նրան լայն լիազորություններ վերապահելու փոփոխությունների փաթեթի մասին է։
Դիմումատուները միջնորդել են, որ դիմումը վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվի նաեւ օրենքի գործունեությունը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից վերջնական ակտ կայացնելը:
Հուլիսի 11-ին ներկայացված դիմումը վարույթ ընդունելու որոշումը ՍԴ-ն կայացրել է 2 ամիս անց՝ սեպտեմբերի 16-ին՝ աշխատակարգային որոշմամբ, սակայն միջնորդությունը չի բավարարվել։ Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն է: