Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Որպեսզի պատկերացում կազմեք էս երկրի կառավարման համակարգի որակի և պաշտոնյաների մոտիվացիաների մասին ձեզ հերիք է ծանոթանալ վերջին 24 ժամվա մեջ արված չորս հայտարարությունների:
Առաջին
Երկրապահի նախագահը, ում միակ և անբեկանելի պարտավորությունը պետք է, որ լիներ ամառ, թե ձմեռ 24 ժամ գոնե ցույց տալ իր կազնակերպության պատրաստակամությունն ու նվիրումը այս երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը ասում է, որ չի անելու դա որովհետև անիմաստ է դա անել, քանի որ հակառակորդը ուժեղ է իրենցից:
Երկրորդ
Վարչապետը ԱԺ-ում խոհափիլիսոփայական մեկնաբանություններ է տալիս պետության և պետություն հասկացության վերաբերյալ հենց այն կատեգորիալ ապարատով և մոտեցմամբ, ինչպիսի մոտեցմամբ, որ աղանդներն են մեկնաբանում և քննարկում Հայ առաքելական եկեղեցուն: Ավելին, պետության այսպիսի մեկնաբանությունից Պլատոնը, Արիստոտելը, Ցիցերոնն ու Մաքիավելին իրար հետ միասին և ձեռք բռնած կինքնահրկզվեին: Թե բա «պետությունը լավ ապրելու գործիք է»:
Երրորդ
Լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ և նրանց թեթևակի հարցերից ՀՀ ֆինանսների նախարարը այնքան է խճճվում, որ փաստացի կոռուպցիայի մեղադրանքով ինքնախոստովանական ցուցմունք է տալիս իր դեմ: Պարզվում է ցուցմունքն էլ կայանում է նրանում, որ գերազանցիկի և առաջադեմի դեմքով կատարյալ ջինջ նախարարը իր սեփական տունը տալիս է վարձակալությամբ ոմն կազմակերպության հետո այն կրկին վարձակալում ֆինանսների նախարարության անձնակազմի միջոցառումների համար և դա մեկնաբանելիս ոչ մի կերպ չի մտաբերում կոռուպցիայի սահմանումն ու բացատրությունը:
Չորրորդ
ԳՇ պետին հարց են տալիս, թե իր մոտեցումն առհասարակ ինչպիսին է պետության ամբողջականության ապահովման և թշնամուն մեր սահմաններից դուրս շպրտելու մասին և լսում են պատասխան, որը իրեն նույնիսկ թույլ չէր տա Ջոն Լենոնի երկրպագու ամենապացեֆիստ հիպպին, ով հավատում է, որ սերը կփրկի աշխարհը:
Այսքանը ընդամենը 24 ժամում:
Հարգանքներս իրենց գործը պրոֆեսիոնալ անող և այս ամենը հանրությանը օպերատիվ ցույց տվող և մերկացնող լրագրողներին:
P.S. Այս իշխանության կոռուպցիայի և երկրին հասցված վնասների, իրական ավերի խորությունն ու մասշտաբները, երբ պարզ դառնան, կարծում եմ ամենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին»: