|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքացի Խաչատուր Հրանտի Ղալեչյանը 2019թ. մարտի 25-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նրան ստախոս և բարոյազուրկ ճանաչելու, հայցվորից ներողություն խնդրելու և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների մասին, որը դատարան է ստացվել ապրիլի 05-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը մակագրվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Վերջինս մերժել է հայցը, քանի որ չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները։
Քաղաքացին վերաքննիչ բողոք է ուղարկել, որն էլ Քաղաքացիական վերաքննիչ դատարանը վերադարձրել է: Խախտումները վերացվելու և որոշումը ստանալուց հետո` 3-օրյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կընդունվի դատարանում: