Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 17-ին՝ ժամը 10:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցելու է առաջնորդական իր առաջին Սուրբ Պատարագը՝ հայտնում է Գուգարաց թեմի պաշտոնական էջը:
Հովնան եպիսկոպոսը Գուգարաց թեմի առաջնորդ է նշանակվել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ: Մինչ այդ Հովնան Սրբազանը շուրջ 10 տարի եղել է Մայր Տաճարի լուսարարապետ, որի պարտականությունների մեջ էին մտնում Մայր Աթոռի ծիսական արարողությունների և հոգևորականների կյանքի կազմակերպումը:
Գուգարաց թեմը ստեղծվել է 1996 թ-ին երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով: Նույն թվականից մինչ անցյալ տարվա նոյեմբեր ամիսը, որպես թեմակալ առաջնորդ պաշտոնավարել է Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Սեպուհ Սրբազանը վախճանվել է 2020 թ-ի նոյեմբերին՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով: