|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր էջում, նշելով.
««Իսլամական պետությունը» նոր առաջնորդ ունի, և մենք հստակ գիտենք՝ ով է նա»,- գրել է նա:
Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտնել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ժամանակ ալ-Բաղդադին գործի է դրել մահապարտի գոտին, ավելի ուշ հաջողվել է «արագ» նույնականացնել նրան:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանը հստակ տեղեկություն չունի Բաքր ալ-Բաղդադիի «հերթական» ոչնչացման մասին:
Իսլամիստների հետ կապ ունեցող Amaq կայքը հայտնել է, որ ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդի մահը: