Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնն իր կարողությունը կտակել է իր զավակներին։ Ինչպես տեղեկացնում է Le Figaro-ը, աշխարհահռչակ դերասանը չորս էջում նկարագրել է, թե ինչպես պետք է ունեցվածքը բաժանվի իր որդիների՝ Էնթոնիի և Ալեն-Ֆաբիենի և դստեր՝ Անուշկայի միջև։ Ամենամեծ ժառանգությունը կստանա 33-ամյա Անուշկան՝ 50 տոկոսը, իսկ որդիները կբաշխեն մյուս կեսը և կստանան 25-ական տոկոս։
Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես դերասան՝ հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ կերպարով:
Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։
Այս տարվա օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ութսունութ տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։