Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անդարադարձավ Ասոցացման համաձայնագրի շուրջ ծավալված խոսակցություններին:
«Ես երկար սպասեցի, որ Արտգործնախարարության մեր պաշտոնյաները, որոնք երևի թե «Արի տուն» ծրագրի շրջանակներում պիտի գտնվեին Հայաստանում և պատասխանեին հարցերին, բայց պատասխան մինչև օրս չկա, ավելին` սեպտեմբերի 3-ից հետո, երբ մեր որոշ գործընկերներ վերագտան իրենց ռուսամետությունը, սկսեցին հնչեցնել վիրավորական արտահայտություններ առ այն, որ մեր սուվերենության կորստի վերաբերյալ վտանգավոր դրույթներ կան»,-ասաց պատգամավորը և հավելեց , որ հնչեցին հայտարարություններ նաև այն մասին, որ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը մեզ համար շահեկան չէր լինի, որովհետև մեր ապրանքները դեռևս տաս տարի մրցունակ չէին լինելու եվրոպական շուկայում:
Պատագամավորը հարց հնչեցերեց. «Եթե այդպես է, ապա չորս տարի շարունակ ինչու՞ էին Հայաստանի իշխանությունները խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով՝ մենք կորցնում էինք մեր սուվերենությունը: Հարց է ծագում՝ եթե Ռուսաստանը մեզ չհրավիրեր Մաքսային միություն և Բրյուսելոմ ստորագրվեր Ասոցացման պայմանագիրը, դա նշանակո՞ւմ էր, որ մենք ուղղակիորեն ստորագրելու էինք մեր պետական արտաքին քաղաքական շահերին դեմ փաստաթուղթ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առ այսօր չկան: Հիմա խնդիր է դրված` հոկտեմբերի 29-ին Բրյուսելում ինչ-որ մի թուղթ ստորագրել: Եվ կարևոր չէ` այնտեղ ինչ գրված կլինի, թեկուզ` «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: Այդ թուղթը վստահաբար կստորագրվի, բայց այս հարցերի պատասխանները մենք չստացանք»,-ասաց պատգամավորը:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի շահերին հակասող որևէ թուղթ կամ փաստաթուղթ չի ստորագրվի: