Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2012-12-12 15:00
Հասարակություն

Ուսկենտրոն` ՀՀ-ում ԵՄ բարեփոխումների իրականացման համար

Ուսկենտրոն` ՀՀ-ում ԵՄ բարեփոխումների իրականացման համար

ԵՄ բարեփոխումների արդյունավետ իրականացման և վերջիններին աջակցելու նպատակով` Հայաստանում կստեղծվի «Բարեփոխումների աջակցության տարածաշրջանային ուսումնական կենտրոն», որը կզբաղվի պետական գերատեսչությունների  աշխատակիցների ուսումնական դասընթացների և վերապատրաստման աշխատանքների կազմակերպմամբ` հետագայում ներառելով պետական, հանրային և քաղաքացիական հատվածների այն ներկայացուցիչներին, որոնք ներգրավված են Եվրոպական բարեփոխումների գործընթացներին:

 

Կենտրոնի ստեղծման նախաձեռնության շուրջ այսօր համապատասխան փաստաթուղթ ստորագրվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյի ներկայությամբ:  Այս գաղափարը հավանության է արժանացել Եվրոպական Միության, ՄԱԿ-ի, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ղեկավարության և այլ միջազգային գործընկերների կողմից: