Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական կարիերան առավելապես ճիշտ տեխնոլոգիաների հարց է: Իսկ տեխնոլոգիայի միակ խնդիրն է ավելի լավը լինել, քան մրցակցիդ տեխնոլոգիա է: Քաղաքական գործչին միայն մարտավարական հնարքների համար է նորարարություն անհրաժեշտ: Բայց բոլորովին այլ տպավորություն ենք ստանում, երբ նայում ենք Հայաստանում քաղաքականն կարիերա կերտելու` վերջին քսան տարիների միտումներին: Օրինան` դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան-Առինջն ու Նոր Նորքի մի քանի թաղամասեր, պետք է կայանան մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրություններ: Ընտրություններին առաջադրվել են «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը, ՀՀԿ-ն առաջադրել է Երեւանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը, ով նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է եւ ՀԺԿ-ից` Էդուարդ Պետրոսյանը: Այս պահին ակտիվ նախընտրական քարոզչություն է իրականացնում Ստյոպա Սաֆարյանը: Հետաքրքիր է, որ ամբողջ Ավանում եւ Նոր Նորքի այն զանվածներում, որոնք ընդգրկված են ընտրատարածքում, փակցված է Ռոբերտ Սարգսյանի քարոզչական պաստառները, բայց դե միայն նկարով քաղաքական գործչի կերպար չի որոշվում:
Վերջիվերջո` ինչի՞ց է կազմվում քաղաքական գործչի կերպարը`հեղինակությունից, կատարած աշխատանքներից, կապերից, ունակություններից, ծրագրերից, ընկալելիությունից, մեթոդներից, արտահայտություններից, հրապարակախոսություններից, արարքներից: Ռոբերտ Սարգսյանի մասին ավանում գիտեն միայն, որպես տարոն Մարգարյանի աներորդի: Իսկ քաղտեխնոլոգիայի տեսակետից` եթե պատգամավորության թեկնածուն ազգային կամ տեղական մակարդակի հայտնի անձնավորություն չէ, ապա նրա իմիջի կարեւորագույն բաղադրամաս է դառնում կուսակցական պատկանելությունը, պաշտոնը, ազգությունը, կենսագրությունը, ինչ-որ կարեւոր արարքը կամ կոչը: Ընդ որում` թեկնածուին հարկավոր է այնպես ներկայացնել, որ յուրաքանչյուր ընտրող կարողանա նրա կերպարն իր նախասիրություններով լրացնել: Դրա համար կենսագրության եւ ծրագրի մեջ հարկավոր է խուսափել մանրամասներից, բացառությամբ անքննելի դրական մանրամասների: Իսկ Ռոբերտ Սարգսյանի դեպքում ոչ ոք այս թեկնածուին չի ներկայացնում, իսկ իքն էլ անձամբ ներկայանալու լուրջ քայլեր չի ձեռնարկում: Ու հետաքքիր է` ի՞նչ են թաքցնում ընտրողներից ռոբերտ Սարգսյանը, նրան առաջադրած կուսակցությունը եւ սատարողները, որ չեն ուզում` իրենց թեկնածուն մարդամեջ երեւա:
Նախընտրական կամպանիայի ժամանակ մեծ նշանակություն ունի բարեհաճ տպավորություն թողնելու ունակությունը: Այն կարող է լրացնել հերոսական կենսագրությունը կամ նախընտրելի քաղաքական դիրքորոշումը: Մեր քննարկվող դեպքում այս մասին ուղղակի համեստորեն կլռենք: Քաղտեխնոլոգիաների գիտությունը ասում է` քաղաքական գործունեության հարկավոր է պատրաստվել մանկուց, ու շարունակում` «Ընտրեք ուշիմ ու դուրեկան կին, ում բարեկամները աչքի չեն ընկել ինչ-որ անբարեհաճություններով, ինչպես դատվածությունը, հոգեկան շեղումները: Ձգտեք չբաժանվել ձեր կնոջից»:
Այս դրույթը, կարծես, հենց մեր հերոսի համար գրած լինեն: Մարդն ընտրել է այնպիսի կին, ում ազգականները հենց հիմա «լծված են» իրեն ԱԺ պատգամավոր դարձնելու գործին, որովհետեւ, միգուցե նաեւ շատ լավ անձնավորություն է Ռոբերտ Սարգսյանը, սակայն բացի Երեւանի քաղաքապետ-փեսա ունենալուց, այլ արժանիք այս մարդը մինչ օրս հասարակությանը ցույց չի տվել:
Այնուհետեւ քաղտեխնոլոգիայի մասին դասագրքերը հուշում են` «որոշ կիսահերոսություններ արեք. մեկ տարի աշխատեք որպես սովորական աշխատավոր, ծառայեք բանակում: Եթե կառավարությունն ինչ-որ չցանկալի գործողություն անի, կանգնեք հրապարակում` բողոքող պաստառներով»: Թե այս մեթոդներից քանիսն է օգտագործել ՀՀԿ-ական թեկնածուն, արդեն ակնհայտ է` ոչ մեկը: Այսպիսիս «պասիվ» քարոզարշավ կարող է տանել առաջադրված այն թեկնածուն, ով ինչ-որ նկատառումներից ելնելով է առաջադրվել` հետագայում իր թեկնածությունը հանելու նպատակովլ: Սակայն անցել է այն ժամկետը, որի սահմաններում Ռոբերտ Սրգսյանը կարող էր ինքնաբացարկի դիմում ներկայացնել ԿԸՀ: Այսպիսի պասիվ առաջադրում կարող էր լինել նաեւ մեկ այլ դեպքում` երբ ՀՀԿ մեկ այլ` ավելի վառ ներկայացուցիչ առաջադրված լիներ, ու այս թեկնածուն փորձեր հակառակորդից «ձայներ փախցնել»: Այսպես կարող էր լինել նաեւ այն դեպքում, երբ մի որեւէ քաղաքական սկսնակ գործիչ ցանկանար իր անունը լսելի դարձնել ու ընտրությւոններին մասնակցել ոչ թե ընտրվելու համար, այլ որ իմանան, թե ինքն արդեն քաղաքական դաշտում է գործելու:
Սակայն մենք գրեթե համոզված ենք, որ դելտեմբերի 2-ի ընտրություննեից հետո ընտրական հանձնաժողովները հայտարարելու են Ռոբերտ Սարգսյան թեկնածուի հաղթանակի մասին, քանի որ Հայաստանում ընտրական ու քաղաքական մշակույթի ավանդույթն է այդպիսին` մարդը կարող է ոչինչ չանել, հայտնի չլինել, մարդկանց նույնիսկ չերեւալ, բայց ընտրություններում «հաղթել» Ստյոպա Սաֆարյանի պես քաղաքական գործչին, ով, համեմատած իր ՀՀԿ մրցակցի հետ` ուղղակի քաղաքական աստղ է երեւում եւ ակնհայտորեն ավելի է համապատասխանում քաղաքական գործչի կերպարին: Սակայն, հավանաբար, ՀՀԿ-ին պետք է երկրի ամենաքաղաքական կառույցում` ԱԺ-ում, քաղաքական որոշումներ ընդունողի դերում տեսնել ոչ թե քաղաքական գործչի, այլ եւս մեկ չերեւացող կոճակ սեղմողի:
Գեւորգ ԱՎՉՅԱՆ