|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Մուսավին Twitter-ում ողջույններ է փոխանակել Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ, որն այցելել էր Արաքսի ափին գտնվող՝ Արցախի օկուպացված հարավային տարածքներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության սահման:
Twitter-ի իրանցի օգտատերերին դուր չի եկել այս շփումը: Մասնավորապես՝ օգտատերերից մեկը գրել է. «Պարո՛ն Մուսավի, չե՞ք ցանկանում մի փոքր խոսել ուժի դիրքերից: Երբ Դուք ԱԳՆ մամուլի քարտուղարն էիք, այլ կերպ էիք արտահայտվում: 24 ժամ անընդմեջ, գայլերի նման, պանթուրքիստների խումբը ձգտում են Իրանի տարածքային պառակտման: Իսկ Դուք լուռ եք: Մի քանի լավ թվիթ գրեք «ուժային դիվանագիտության» ոգով, որպեսզի նրանք հասկանան, թե ում հետ գործ ունեն»:
Ըստ Bultannews-ի՝ Մուսավին, իր հերթին, անպատասխան չի թողել քաղաքացու մեկնաբանությունը: Նա պատասխանել է. «Եղբա՛յր, մի՛ անհանգստացիր, օտարը կարող է որդեր տեսնել իր քայքայվող դիակի վրա, բայց երբեք չի տեսնի միասնական, հզոր և կայուն Իրանի պառակտումը ... նույնիսկ՝ երազում»: