|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թե ո՞վ է նշանակվելու ԱԺ նախագահի պաշտոնում, հանրապետական Հովհաննես Սահակյանը չգիտի:
«Երկիր»-ի հետ զրույցում նա նշեց, որ շրջանառվող բոլոր թեկնածությունների հավանականությունը բացառել չի ցանկանում, սակայն հավանական է համարում, որ Սամվել Նիկոյանը կնշանակվի, քանի որ վերջինս «բավականին փորձառու է եւ ունի համապատասխան գիտելիքներ»:
Մեր այն հարցին, որ եթե Նիկոյանը նշանակվի, ապա Սահակյանի սրտով կլինի՞, նա պատասխանեց, թե կարեւորը` հանրապետական է, «մնացած բոլորը Սահակյանի սրտով է»:
Պատգամավորը համամիտ չէ տարածված կարծիքին, թե ԱԺ աշխատանքներն այսուհետ հետին պլան կմղվեն, իսկ Սամվել Նիկոյանին այդ պաշտոնում նշանակելը պայմանավորված է նրա` անշառ մարդ լինելու հետ: «Այս հինգ ամիսները կարեւոր ժամանակահատված են լինելու, գուցե պասիվություն նկատվի օրեսդրական նախաձեռնությունների առումով, հակառակ սրան` շեշտադրումը քաղաքական կլինի»,- նշեց Հովհաննես Սահակյանը: