կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-08 15:12
Քաղաքական

Ո՞վ չի հիշում Տիգրան Առաքելյանին

Ո՞վ չի հիշում Տիգրան Առաքելյանին

«Մենք էնքան հետաքրքիր հարցեր ունենք ձեզ հետ քննարկելու, իսկ դուք հիմա կենտրոնանում եք ՀԱԿ-ի տակտիկական խնդիրների շուրջ»,- լրագրողների հետ հարցուպատասխանում, երբ խոսք գնաց այն մասին, թե ինչու ՀԱԿ-ը, խոստացածի համաձայն, ակտիվ հանրահավաքներ ու նստացույցեր չի անում, տարակուսեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

 

«Արմատականը գլուխ ջարդելով չպետք է աշխատի: Արմատականը պետք է աշխատի` իր խնդիրները լուծելով եւ առաջ շարժվելով, որպեսզի առանց այսկողմ, այնկողմ ընկնելու, առանց փողոցում մեքենաներ շուռ տալու եւ մարդկանց գնդակահարելու, գա օրինական իշխանության: Եվ կգանք, հաստատ»,- հավաստիացրեց նա:

 

«Մի հարեւան ունեի, էսպիսի դեպքերում ասում էր` լավ երազ է, ասա` Աստված բարին կատարի»,- նրան հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

 

Լրագրողները ՀԱԿ ներկայացուցչից նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ վերջին շրջանում ՀԱԿ-ը չի հիշում Տիգրան Առաքելյանին:

 

«Իսկ ձեզ ո՞վ է ասում, որ չի հիշում,- չքմեղացավ Գուրգեն Եղիազարյանը,- երեկ չէ առաջին օրը երկու անգամ ես եմ հիշել, օրինակ: Դրանից առաջ Տ. Առաքելյանի մասին մեկ շաբաթում երկու-երեք անգամ խոսեց Լեւոն Զուրաբյանը: Ձեզ ո՞վ է ասել, որ Տ. Առաքելյանը չի հիշվել: Հիշում ենք ու ասում, որ նա քաղբանտարկյալ է»: