Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
MediaMall.am կայքը տեղեկություն է հրապարակել, թե' գլխավոր դատախազի նշանակման գործընթացին զուգահեռ ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության հետ' ակտիվացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուն ուղղված քաղաքական գործընթացները եւ հասարակական հիմք ստեղծել' նոր գլխավոր դատախազի նշանակումից հետո նրան ազատ արձակելու եւ քաղաքական կյանքում ներքին լարվածությունը թուլացնելու համար: Այս քայլով փորձ կարվի ստեղծել դատախազության նոր ղեկավարի կողմից հասարակությանն ուղղված դրական ուղերձի տպավորություն:
Ի դեպ, սեպտեմբերի 12-14-ը Ծաղկաձորում կազմակերպված «Արդի սոցիալ-տնտեսական վիճակը եւ քաղաքականացված երիտասարդությունը» խորագրով եռօրյա համաժողովի ավարտին Հայ ազգային կոնգրես կուսակցության երիտասարդական թեւի ներկայացուցիչների նախաձեռնությամբ ընդունվել է հետեւյալ հայտարարությունը.
«Մենք` ներքոստորագրյալներս, ք. Ծաղկաձորում մասնակցելով ՀՀ-ում կուսակցությունների երիտասարդական թեւերի եւ միությունների հանդիպմանը, վերհիշելով 2011 թվին մեծամասնությանս կողմից ստորագրված համաձայնագիր-հայտարարությունը, յուրաքանչյուրս ներկայացնելով իր կուսակցությունը, հասարակական կազմակերպությունը, դատապարտում ենք Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի հանդեպ իրականացվող կողմնակալ եւ ապօրինի դատավարությունը, պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին եւ արդար դատավարություն անց կացնել վերոնշյալ երիտասարդ քաղաքական ակտիվիստների նկատմամբ»:
Հայտարարությանը միացել են ԲՀԿ, «Ժառանգություն», «Ազատ Դեմոկրատներ», «Հայազն» կուսակցությունների երիտթեւերը եւ «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ն: Հայաստանի Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների երիտթեւերը հրաժարվել են ստորագրել հայտարարությունը: