|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ լիբիական տապալված վարչակազմի հանցագործությունների հետաքննությանը զուգահեռ հետաքննվելու են նաեւ ՆԱՏՕ-ի գործողությունների ընթացքոմ իրականացված խախտումները. տեղեկացնում է mignews.com-ը:
«Կան ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հանցագործությունների մասին տեղեկություններ, հանցագործություններ կատարելու մեղադրանքներ` ուղղված Ազգային անցումային խորհրդին»,- հայտարարել է Լուիս Մորենո-Օկամպոն` երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
ՆԱՏՕ-ն հերքում է իր 7-ամսյա առաքելության ընթացքում քաղաքացիական հասարակության նկատմամբ կանխամտածված ռազմական գործողությունները: