|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վաղուց արդեն պատմություն եւ հիշողություն դարձած Հայրենական Մեծ պատերազմի մասին բոլորը չէ, որ մոռացել են. Լիտվայի Կուդիրկոս Նաումեստիս քաղաքում բացվել է պատերազմի տարիներին հիտլերյան զորքերի կողմից ոչնչացված խորհրդային ռազմագերիներին նվիրված հուշարձան:
Rosbalt.ru-ն տեղեկացնում է, որ ՌԴ դեսպան Վլադիմիր Չխիկվաձեն, ով նույնպես ներկա է եղել հուշարձանի բացմանը, տեղեկացրել է, որ այնտեղ հանգչում է շուրջ 10.000 խորհրդային զինվորական:
«Երկրորդ աշխարհամարտի հետքերը կարող են լուրջ բացասական հետեւանքներ թողնել, ինչի համար էլ մենք պարտավոր ենք պայքարել ազգայնական տարբեր դրսևորումների դեմ»,- ասել է Չխիկվաձեն: