Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկան եւ գործիքները թարմացնելու ու ավելացնելու ուղղությամբ գյուղատնտեսության նախարարությունը չորս ծրագիր է իրականացնում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը եւ հավելեց, որ գյուղտեխնիկայի ներկրումն իրականացվում է ինչպես դրամաշնորհների, այնպես էլ լիզինգային ծրագրերի միջոցով:
Նախարարությունը ներկայումս բանակցություններ է վարում Ճապոնիայի եւ Հնդկաստանի կառավարությունների հետ:
Փոխնախարարը նշեց նաեւ, որ հանդիպում է եղել Ռուսաստանի «Ռոսագրոմար» կորպորացիայի հետ, որում ընդգրկված ենգյուղտեխնիկա եւ գյուղգործիքներ արտադրող 60-ից ավելի գործարաններ: Ռուսաստանը լիզինգային ծրագիր իրականացնելու համար 7 տարով եւ 5 տոկոս տոկոսադրույքով 50 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրման առաջարկ է արել:
Կարապետյանն ընդգծեց, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են, եւ գյուղտեխնիկայի պահանջարկ թեեւ կա, բայց սա դեռ չի նշանակում, որ եղածը չի բավականացնում: Փոխնախարարը հավաստիացրեց, որ թե' գնային եւ թե' որակական իմաստով ՌԴ-ից ներկրվող տեխնիկան մեզ ավելի է ձեռնտու:
Գյուղատնտեսության առաջնային խնդիրներից մեկը, փոխնախարարի տեղեկացմամբ, շարունակում է մնալ գյուղտեխնիկայի թարմացումը, որ կորուստները քիչ լինեն: