|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ակտիվանա ու լինի ավելի պրոֆեսիոնալ: Ավելի լավ է ՄԱԿ-ում ներկայացված լինեն դիվանագետ ներկայացուցիչներ, քան սփյուռքահայ հայտնի արվեստագետներ: Ներկայումս ՄԱԿ-ում Հայաստանը ակտիվ գործունեություն է ծավալում, իսկ Հայաստանի ներկայացուցիչն էլ գործունյա է ու ակտիվ` «ի տարբերություն նախորդի». լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով այն հարցին, որ օրեր առաջ Ադրբեջանն ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ:
Ադրբեջանի ընտրությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է այս երկրի աշխարհագրական դիրքով: Եվ դա չի կարող վտանգ համարվել Հայաստանի համար. ՄԱԿ-ը կկարողանա զսպել Ադրբեջանի կողմից եկող վտանգը:
Ինչ վերաբերում է այն խնդրին, թե Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ում բարձրացնել Արցախյան հիմնախնդիրը եւ այն դիտարկել իր շահերից ելնելով, Ռ, Կիրակոսյանը անհավանական է համարում:
Նա հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ եղած Թուրքիան էլ չի փորձել այդ հարցը բարձրացնել, քանի որ Մինսկի խումբը չի ցանկանում, որ ՄԱԿ-ը մասնակցի Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: