Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ազգային ժողովում էներգետիկայի բնագավառին վերաբերող ծրագրերից մեկի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարց ուղղեց ատոմակայանի աշխատողների աշխատավարձերի հետ առաջացած խնդրի կապակցությամբ:
Ի պատասխան նախարարը նշեց, որ ատոմակայանի աշխատակիցների միջին աշխատավարձը 277 հազար դրամ է, նվազագույն աշխատավարձը`140-150 հազար դրամ, առավելագույնը` 550 հազար: Նախարարի հավաստմամբ` դա կրկնակի ավելի է համակարգի մյուս ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերից:
Ատոմակայանի աշխատավարձի ընդհանուր ֆոնդը տարեկան 4.5 մլրդ դրամ է, իսկ աշխատակիցների` աշխատավարձերը 50 տոկոսով բարձրացնելու պահանջը կնշանակեր շուրջ 2.5 մլրդ դրամի ավելացում:
«Նրանց պահանջն, իհարկե, ճիշտ է: Ես չեմ ասում, թե մարդիկ սխալ են պահանջում, բայց նաեւ հնարավորությունների խնդիր կա: Էներգետիկան ընդամենը ենթակառուցվածք է, ու խնդիր կա վաղը մյուս օրը էլեկտրաէներգիան իրացնելու: Եթե այն չիրացվեց, ուրեմն վիճակն ավելի կվատանա»,- ասաց Արմեն Մովսիսյանը:
Նախարարի համոզմամբ` այս խնդրի առաջացման շարժառիթն այն է, որ տարածաշրջանի ատոմակայաններում մասնագետների թիվը գնալով նվազում է: