Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սոչիում հոկտեմբերի 13-19-ը կայացած Սեւծովյան երկրների տիկնիկային թատրոնների փառատոնում Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը ներկայացրել է ռեժիսոր Զարուհի Անտոնյանի «Ամպից ընկած հեքիաթ» ներկայացումը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Երկիր»-ին տեղեկացրեց, որ ներկայացումն արժանացել է 5 անվանակարգերից մեկին` «Լավագույն դերասանական անսամբլ» մրցանակին:
«Ներկայացումն այս մեկ տարվա ընթացքում արդեն մի քանի փառատոնի է մասնակցել, արժանացել է Պլովդիվի Կամերային ներկայացումների միջազգային փառատոնի նախագահական մրցանակին, նաեւ ներկայացվել «Ոսկե դիմակ» փառատոնի «Մասկա պլյուս» ծրագրում»,- ասաց նա:
Փառատոնի շրջանակներում հանդիսատեսի դատին ներկայացվել են մրցութային ծրագրում չընդգրկված` պետերբուրգյան Վիկտոր Անտոնովի անվան թատրոնի «Կրկեսը թելի վրա» և մոսկովյան Պրակտիկ թատրոնի «Հեքիաթ, որը չի գրվել» բեմադրությունները:
Փառատոնում եղել է հատուկ ցուցահանդեսային մաս. ցուցադրվել են մասնակից երկրների թատերական տիկնիկները: Անցկացվել է «Տիկնիկների և մուլտֆիլմերի արհեստանոց» եռօրյա կրթական ծրագիրը, որի շրջանակներում թե' երեխաները եւ թե' մեծահասակները հնարավորություն են ունեցել ռուս նկարիչների հետ միասին ստեղծել տիկնիկներ և անիմացիոն ֆիլմեր:
Ինչպես տեղեկացրեց Բաբայանը, այժմ թատրոնն ունի հրավերներ Բուլղարիայից, Սոխումից, Եկատերինբուրգից եւ Յուժնո Սախալինսկից: «Այս տարվա ընթացքում Տիկինիկային թատրոնն արդեն 7 միջազգային փառատոնի է մասնակցել»,- ասաց Բաբայանը: