Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ուսանողական այգում ծառահատումներն ու դրանց հաջորդող շինարարությունը սկսվել են դեռեւս 2009-ին` նույն ժամանակահատվածում, երբ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի համաձայն` այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է դարձել Ռուզաննա Բեգլարյանը:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը պարզել է, որ Ռուզաննա Բեգլարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կինն է: Հենց նրան է պատկանում Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը: Այգու տարածքում գործող փոքրիկ սրճարանը տարիների ընթացքում դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան թույլատրվում է: Բացի այդ, թեեւ շինարարությունն իրականացվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:
ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի և Երևանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների` նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: Սահմանադրական դատարանը մերժել է նաև քննության առնել «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:
Փաստորեն, պարզ է, թե ինչու ՀՀ քաղաքացիներին չի հաջողվել օրինական հիմքերով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: «ՀՀ նախագահը դարձել է Երևանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիքը»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: