|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերրարդը խոստովանել է, որ վնասվածքից վերականգնվելու ժամանակ մտածել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Հիշեցնենք, որ Ջերրարդը մկանային վնասվածք ստանալուց հետո ստիպված եղավ բուժվել 6 ամիս:
«Երբ ես ստացա այդ վնասվածքը, սկզբից զգացի, որ այն շատ լուրջ է: Բայց շարունակում էի, ցավազրկողներ ընդունելով, խաղալ: Սակայն շուտով օրգանիզմս հանձնվեց, և ես պառկեցի վիրահատական սեղանին»,- պատմել է ֆուտբոլիստը:
Անցած շաբաթ օրը Ջերրարդը վերջին 6 ամիսների ընթացքում առաջին անգամ մասնակցեց ամբողջ հանդիպման և նույնիսկ կարողացավ գրավել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը:
Հավելենք, որ Սթիվի Ջին (այդպես են նրան անվանում երկրպագուները) Եվրագավաթներում դարձել է 32 գոլի հեղինակ և այդ արդյունքով համարվում է անգլիացի լավագույն ռմբարկուն: