Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Արայ» ընկերության տնօրեն Արմեն Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Նշենք, որ նախնական վարկածի համաձայն` Պետրոսյանն ինքնասպան է եղել, սակայն հայտնի է, որ Հայ Առաքելական եկեղեցին չի «ընդունում» ինքնասպաններին եւ չի կազմակերպում նրանց հուղարկավորության արարողությունները:
Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, այո, Արմեն Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել եկեղեցում:
«Քանի դեռ վերջնական քննությունը չի ավարտվել, ոչ ոք չի կարող ասել, որ նա ինքնասպան է եղել: Մենք առաջնորդվել ենք հանգուցյալի բարեկամների վկայություններով, որոնք վստահ են, որ Պետրոսյանն ինքնասպան չի եղել»,- ասաց Տեր Շմավոնը` հավելելով, որ հանգուցյալի ձեռքի ատրճանակն ու քունքի կրակոցը դեռ չեն ապացուցում, որ մարդն ինքնասպան է եղել:
Նրա մեկնաբանմամբ` դեպքին իրենք առնչվել են իբրեւ մահվան դեպք. «Նրա հոգեհանգստի արարողությունն անցկացրել ենք որպես հայ քրիստոնյա»:
լուսանկարը` Գագիկ Շամշյանի