Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ստացավ հոկտեմբեր ամվա մեջ երրորդ դատական ծանուցումը: Այս անգամ ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի բժշկական գծով խորհրդական Բենիկ Հարությունյանի կողմից, ով վիրավորվել է «Ժողովուրդ»-ի` սեպտեմբերի 9-ի 151-րդ համարում տպագրված հոդվածից:
Հրապարակման մեջ ներկայացրել էինք ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի մեղադրանքները, որ Հարությունյանը չի վերադարձնում իր ներդրած 218 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաեւ Բենիկի պարզաբանումները:
Սակայն նա վիրավորվել է եւ պահանջում է 2 միլիոն դրամ` իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի ու եւս 244 հազար դրամ` փաստաբանական եւ դատական ծախսերի համար:
Նշենք, որ բոլոր 3` ՀՀԿ անդամի, ԲՀԿ-ական մարզպետի եւ Սերժ Սարգսյանի մտերիմ, ղարաբաղցի Բ. Հարությունյանի ներկայացրած դատական հայցերով «Ժողովուրդ»-ին ներկայացվել է 5 միլիոն 244 հազար դրամի փոխհատուցման պահանջ: