կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-27 21:42
Հասարակություն

Շիրակում հունիս ամսվա երրորդ կարկտահարությունն է գրանցվել

Շիրակում հունիս ամսվա երրորդ կարկտահարությունն է գրանցվել

Շիրակի մարզում նոր կարկտահարություն է գրանցվել. հունիսի 27-ին կարկտահարություն հետևանքով  տուժել են մարզի Ամասիա և Ախուրյան տարածաշրջանների գյուղական համայնքները: 

Շուրջ 20 րոպե տևած կարկուտը վնասել է 14 համայնքի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։

Շիրակի մարզպետարանի հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ կկատարի այս համայնքներում, սակայն, մինչ այդ, տուժած գյուղեր այցելած մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը վստահեցնում է՝  տուժած գյուղերից շատերի վնասը մեծ է: 

«Շիրակում օրինակ վնասը շատ մեծ է առաջին հայացքից, բայց ստույգ միայն կկարողանանք ասել ուսումնասիրությունից հետո: Նախորդ կարկտահարության վնասի ամբողջական պատկեր դեռ չունենք, բայց արդեն հստակ է՝ 30-100 տոկոս վնաս է գրանցվել: Աղետի պատճառած վնասը տարբեր գյուղերում տարբեր է: Հունիսի 24-ին կարկտահարության պատճառով ամենաշատը՝ մոտ 100 տոկոս, վնաս կրել են Սարատակ, Հոռում, Լուսակերտ, Բենյամին գյուղերը, իսկ այս անգամ ամենաշատը Շիրակն է տուժել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մովսես Մանուկյանը:

Սա այս ամսվա կարկտահարության երրորդ դեպքն է Շիրակում: Միայն հունիսի 4-ին գրանցված կարկտահարության ժամանակ տուժել էր 2060 հա տարածք՝ պատճառելով 560 մլն դրամի վնաս: