կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-07 13:44
Տնտեսական

Պայքար ծխախոտի դեմ

Պայքար ծխախոտի դեմ

Հոկտեմբերի 12-ին աշխարհում նշում են ծխախոտի դեմ պայքարի օրը:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թեմային անդրադարձավ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի հանրային առողջապահության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը: Նա ներկայացրեց վիճակագրական մի շարք տվյալներ: Ըստ դրանց` ծխախոտը հիմնականում օգտագործում են 21-52 տարեկան տղամարդիկ, կանանց շրջանում` 3 տոկոսը: Դեռահասաները սկսում են ծխել 15-16 տարեկանում. նրանց 6 տոկոսը տղաներ են, իսկ 1 տոկոսը` աղջիկներ:

 

Բազարչյանը հիշեցրեց, որ պասիվ ծխելն ունի նույն ռիսկը, ինչ` ակտիվ ծխելը: Մարդիկ երկրորդական ծխի ազդեցությանն են ենթարկվում հենց իրենց տանը, երբ ծխում է ընտանիքի անդամներից որևէ մեկը:

 

«Կանաչաստան» ՀԿ-ի տնօրեն Տիգրան Ճորոխյանը նույն կարծիքին է: Նա կարեւորում է այս օրը, քանի որ այն սահմանվել է «հանուն կյանքի, հանուն առողջ ապրելակերպի»:

 

Հայաստանը Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան վավերացրել է 2009-ին: