Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 1990-2001 թթ. ընթացքում ծնելիության ցուցանիշը (բնակչության 1000 շնչին ընկնող կենդանի ծնունդների թիվը) կրճատվել է ավելի քան 2 անգամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, 2001-ից սկսած` այն սկսել է դրսևորել աճի միտում` 2010թ. հասնելով 13.8 ցուցանիշի: Հարկ է նշել, որ տղաները ծնվում են ավելի շատ, քան աղջիկները, սակայն տղա երեխաները մահանում են ավելի շատ, քան աղջիկները, որի արդյունքում չափահաս տարիքում բնակչության սեռային կազմը գրեթե 50/50 է:
Հիշեցնենք, որ ծնունդների ընդհանուր թվի միջին ցուցանիշը եւ ՀՀ-ում սելեկտիվ աբորտների քանակը ԵԽ փորձագետի տեսանկյունից գնահատվել է որպես հրատապ խնդիր: Սակայն ԱՆ-ից նշում են, որ, ՀՀ ԱՎԾ-ի կողմից պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն, առաջին երեխայի պարագայում 2009թ. տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմել է 1.07, ինչը բավականին մոտ է միջին վիճակագրական ցուցանիշին (1.04-1.06), և վկայում է այն մասին, որ սեռի կանխորոշում և սելեկտիվ աբորտ առաջնեկի դեպքում մեր երկրում չկա: