Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
1906 թվականի հենց այս օրը աշխարհի 29 երկրների ներկայացուցիչներ Բեռլինում կայացած Ծովային կոնֆերանսի ժամանակհաստատեցին ծովային աղետի նոր՝ SOS ազդանշանը:
Քանի դեռ չէր հայտնաբերվել ռադիոն, նավարկությունների ժամանակ օգտագործում էին աղետի մասին տեղեկություն հաղորդելու տարբեր տեսողական և լսողական ազդանշաններ: Մինչ SOS-ի ի հայտ գալը նավաստիներն օգտագործում էին CQD տառերը. առաջին երկու տառը բոլոր ռադիոկայանների ստանդարտ կանչն է, իսկ D-ն անգլերեն Danger՝ վտանգ բառի սկզբնատառը: Մորզեի այբուբենի պարագայում այդ արտահայտությունը համարվեց բավական բարդ կոդ, եւ թյուրիմացություններից խուսափելու համար որոշվեց ընտրել SOS տարբերակը:
Սակայն 1999-ին որոշում կայացվեց, որ բոլոր նավերը, որպես աղետի ազդանշան, պետք է օգտագործեն ավելի կատարելագործված GMDSS համակարգը: Չնայած դրան` SOS-ը նախկինի նման շարունակում է մնալ կիրառելի: