Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
2014 կողմ, 49-ը դեմ և 30 անվավեր ձայներով կիրակի օրը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում գործող քաղաքապետ, 34-ամյա ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը ճանաչվել է հաղթող: «Շանթ» հեռուստաընկերության նախկին լրագրողը 3-րդ անգամ է պաշտոնավարելու:
Նույնիսկ Շիրակի մարզպետարանից ստացված լրատվության մեջ համայնքի ղեկավարի ընտրության կապակցությամբ, որն անցել է առանց մրցակցության, զարմանք կա: Դրանում, մասնավորապես, ասվում է.
«Մարալիկը մշտապես հայտնի է եղել իր քաղաքականացված կեցվածքով, սակայն այս անգամ նկատվեց քաղաքական պայքարի կտրուկ նվազում և պատահական չէր, որ համայնքի ղեկավարի համար պայքարի մեջ մտան երկու թեկնածուներ` գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և Աղասի Կարապետյանը, ով օրենքով սահմանված կարգով ինքնաբացարկ հայտարարեց` քաղաքական արենան թողնելով գործող հանրապետական քաղաքապետին:
Ընտրությունը Մարալիկում համարվել է կայացած և օրենքով սահմանված կարգով, ըստ նախնական տվյալների, Մարալիկի գործող քաղաքապետ ՀՀԿ- ական Արտակ Գևորգյանը ճանաչվել է հաղթող, ով մի քանի օրից պաշտոնապես կանցնի իր պարտականությունների կատարմանը, պարտականություններ, որոնք ի տարբերություն մարզի այլ բնակավայրերի, փոքր-ինչ շատ են և տարաբնույթ, ու պահանջում են տքնաջան ու ակտիվ աշխատանք` նախընտրական որոշ խոստումներ կյանքի կոչելու համար»: