|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Վլադիմիր Պուտինի հրավերով և նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում 2016-ին անցկացված` նախագահների մակարդակով հանդիպման ժամանակ կայացել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հիմնարար քննարկումներ: Այդ մասին Trend-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է էական բանակցությունների, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է նա։
Նշենք, որ ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: