|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսի ժամանակ այսօր առաջին անգամ ցուցադրվել են ՀՀ ԶՈւ անօդաչու թռչող սարքերը, որոնք, ի դեպ, հայաստանյան ռազմարդյունաբերական համալիրի նորագույն արտադրատեսակներից են: Իրենց մարտավարական-տեխնիկական տվյալներով դրանք չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին:
Անօդաչու թռչող սարքերն ունակ են օպերատիվ կերպով, անգամ խորության վրա նկարահանումներ իրականացնել եւ հրետանային, հրթիռային, հատուկ նշանակության եւ հետախուզական ստորաբաժանումներին իրական ժամանակում փոխանցել գերճշգրիտ տվյալներ:
Ի դեպ, տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ արտադրում է անօդաչու ինքնաթիռներ: