Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
Ավելի քան 60 տարի արգելված լինեկուց հետո բրիտանացիներին ցուցադրվել է Էլիզաբեթ II թագուհու ամենահակասական դիմանկարը: Այն ցուցադրվել է Լիվերպուլի համերգասրահում: Պատճառն այն է, որ նկարում պատկերված կինը, մեղմ ասած, նման չէ թագուհուն. գրում է Вести.ру-ն:
Նկարիչ Ջոն Նեպերը նրա պարանոցն անբնական երկար է պատկերել, եւ թեեւ նկարում պատկերված աղջիկը գեղեցիկ է, սակայն թագուհու հետ նմանություն չունի։ Այն, որ դա իսկապես թագուհին է, հիշեցնում է միայն հագուստը և նկարի անվանումը։ Արդյունքում` դիմանկարը մինչ օրս փակի տակ է պահվել:
Սակայն այդ ձախողումից հետո Նեպերն իրեն չի կորցրել և նկարել է մեկ այլ նկար, որն ավելի քան կես դար զարդարում է Լիվերպուլի քաղաքային սրահը։