|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մինչ խաղողի բերքահավաքը գյուղնախարար Կարապետյանը հայտարարել էր, թե խաղող մթերող կազմակերպությունները պարտավորվել են խաղողի 1 կիլոգրամն ընդունել 130 դրամից ոչ պակաս գնով, իսկ վճարումները, ըստ նախարարության կազմած պայմանագրի, գյուղացուն պետք է կատարվեին 10 բանկային օրվա ընթացքում:
Սակայն մի շարք բնակավայրերի խաղողագործներ արդեն մտահոգություն են հայտնում ու ընդվզում, որ ոլորտը կարգավորող նախարարի խոսքը չի համապատասխանում իրականությանը: Ըստ նրանց` վերամշակող ընկերությունները պատճառաբանում են, թե հայտարարված գնով իրենք կարող են ընդունել միայն խաղողի հատուկ սորտեր, իսկ մյուս տեսակները գյուղացիներից փորձում են ձեռք բերել ավելի ցածր գներով: Ավելին` երբ գյուղացին համաձայնում է ընդունող կազմակերպությունների պահանջներին, վերջիններս նրանց հայտնում են, որ գումարն իրենք կվճարեն մինչեւ տարեվերջ: