կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 21:02
Քաղաքական

Կմասնակցի՞, թե՞ ոչ

Կմասնակցի՞, թե՞ ոչ
Արցախի անկախության 20-ամյակի տոնակատարություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայության մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Նրա մամլո խոսնակը օրերս փորձեց դա բացատրել պաշտոնական հրավերի բացակայությամբ: Սակայն, ինչպես հայտնի է, Լեւոն Տեր-Պետրոսյանը նախորդ 10 տարիներին էլ չի մասնակցել ՀՀ անկախության որեւէ տոնակատարության:

Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք այս տարի Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես հրավիրվելու է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարություններին, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց, որ ինչպես նախորդ տարիներին է առաջին նախագահին ուղարկվել պաշտոնական հրավեր, բնականաբար, նույնը արվելու է նաեւ այս տարի:

Կմասնակցի՞ Տեր-Պետրոսյանը անկախության տոնական միջոցառումներին, թե՞ դարձյալ կանտեսի հրավերը, պարզ կլինի առաջիկայում: