կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-15 17:35
Հասարակություն

Բանակում արտակարգ դեպքերը նվազում են

Բանակում արտակարգ դեպքերը նվազում են

Կառավարության հերթական նիստին հեռակա` շենքի մոտ, մասնակցում էին նաեւ խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներն ու ակտիվիստներ, ովքեր պայքարում են նման հանցագործությունների վերացման դեմ: Նիստից հետո պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զրուցեց նրանց հետ: Ննա նշեց, որ բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել եւ այսօր էլ չկա, մեղավորներն իրենց արժանի պատիժը ստանում են. «Բանակում որեւէ դեպք հնարավոր չէ թաքցնել, բոլորն իրավական հարթության վրա պատիժ են ստանում, իսկ եթե քրեական գործում ներգրավված չեն, ապա ադիմինիստրատիվ, կարգապահական տույժեր են անպայման ստանում»:

Երկխոսություն եղավ սպա Արտակ Նազարյանի մոր եւ նախարարի միջեւ: Կինն ասաց, որ պարզապես խարդախություն է իր որդու մահը ինքնասպանություն որակելը, քանի որ իր որդու մահվան դեպքի վերաբերյալ նախարարին տեղեկագիր են ուղարկել, թե Արտակն ինքնասպան է եղել խրամատում, բայց մարմինը տեղափոխել են դիրքերից 300 մետր վերեւ ու հենել ժայռաբեկորին` ավտոմատը բերանում, իսկ կրակված գնդակն էլ չի գտնվել: Արտակի մայրը նախարարին հանձնեց իր կողմից կազմված դատաբժշկական եզրակացությունը: Ս. Օհանյանը խոստացավ ուսումնասիրել այն:

Նախարարը հերքեց ներկաներից մեկի այն հայտարարությունը, թե 1994 թվականից այս կողմ 1500 զինվոր է սպանվել բանակում, եւ նշեց, որ տարեցտարի արտակարգ պատահարների թիվը նվազում է: