Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետազոտություն է կատարում երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակում մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իարվունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հետազոտությունն ընդգրկելու է բոլոր հիմնական իրավունքները՝ առողջության պահպանման, անձնական ազատության, ազատ տեղաշարժի, կրթության, սոցիալական ապահովության, աշխատանքի և մի շարք այլ իրավունքներ:
«Եթե կան անձինք, ովքեր արտակարգ իրավիճակում բախվել են մարդու իրավունքների խախտումների և պատրաստ են կիսվել մեզ հետ իրենց փորձառությամբ (բուժում, մեկուսացում, ինքնամեկուսացում, տեղաշարժ, աշխատանք և այլն), կխնդրեի կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին և տալ հեռախոսահամար, կամ էլ աշխատանքային ժամերին զանգահարել մեր 116 թեժ գծին: Ցանկացած առնչվող տվյալի (խնդրի) ներկայացում արժեքավոր կլինի մեզ համար, որպեսզի կարողանանք խնդիրներն ու պատճառները հնարավորինս արդյունավետորեն ախտորոշել ու առաջարկել համապատասխան լուծումներ՝ կանխելու համար մարդու իրավունքների հետագա խախտումները»,- գրել է Բեգլարյանը:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ տվյալները հավաքագրվելու և կիրառվելու են անանուն կերպով: