|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Առավոտ»-ի տեղեկություններով` օրեր առաջ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է դատարան` պատիժը վերանայելու պահանջով:
Նախ` նա միջնորդել է ունենալ հանրային պաշտպան, ում միջոցով պետք է ստանար իրավաբանական օգնություն: Հանրային պաշտպանի գրասենյակը նրան տրամադրել է փաստաբան Տիգրան Գրիգորյանին: Պատժի հետ կապված` դատապարտյալի դիմումը մերժվել է:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` պատժի վերանայման հետ կապված մի դիմում էլ պատրաստում է նույն ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը:
Նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարո Աղաջանյանը երեկ հաստատել է այդ լուրը: