Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 416.43 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.68 |
GEL | ⚊ | ₾ 141.84 |
Շատերը վախենում են 13 թվից, կարծում են, որ այն դժբախտություն է բերում:
Օրինակ` ԱՄՆ նախագահ Ֆրակլին Ռուզվելտը երբեք չէր ճանապարհորդում ամսի 13-ին, այս թվից վախենում էր նաև Նապոլեոնը:
13 թվի հետ են մարդիկ կապում են նաև այն, որ Մեծ Բրիտանիայում ռազմածովային ուժերի նավերից մեկը, որն իր առաջին նավարկությանն էր դուրս եկել ուրբաթ օրը ամսի 13-ին, անհետ կորել էր: Կամ` 1913 թվականի մայիսի 13-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգում անցկացվում էր գոլֆի առաջնություն, որի ժամանակ սկսվեց ուժեղ անձրև, կայծակը հարվածեց մի ծառի, որի տակ կանգնած էին մի շարք երկրպագուներ: Նրանցից 1-ը մահացավ, իսկ 5-ը այրվածքներ ստացան: Դեպքը տեղի ունեցավ ժամը 13:13-ին:
ԱՄՆ-ում չկա 13 համարի շենք, 13 հարկ, 13 համարի երթուղային, ինքնաթիռներում չկա 13 համարի նստատեղ, սակայն ԱՄՆ զինանշանի արծվի մի թաթում 13 ճյուղից բաղկացած ձիթենու ճյուղ է` 13 ձիթապտղով, իսկ մյուս թաթում` 13 նետ: Զինանշանի կենտրոնում պատկերված վահանին 13 կարմիր եւ սպիտակ զոլեր են, իսկ արծվի գլխավերևում` 13 աստղ:
Չինացիներն էլ չեն սիրում 13 թիվը, նաև ասում են, որ այն մարդը, ով առաջինը կլքի սեղանը, որի շուրջը 13 հոգի է նստած, մեկ տարվա ընթացում կմահանա:
Մինչդեռ մայաները և ացտեկները 13 թիվը համարում էին սուրբ թիվ և այն մահվան հետ չէին կապում: Նրանք երկինքը բաժանում էին 13 մակարդակների, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր աստվածը:
Ի դեպ, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսը դրա 13-րդ մասնակիցն էր, եւ հունարենով Քրիստոս անունը գրվում է 13 տառերի միջոցով:
Նշենք նաեւ, որ գոյություն ունի մի հիվանդություն, որը կոչվում է տրիկանդեմաֆոբիա: Դրանով տառապող մարդիկ հիվանդագին վախենում են 13 թվից:
Ինչեւէ, մնում է միայն հիշել ամերիկացի կինոդերասան Գրուչո Մարկոսի խոսքը. «13 մարդ է նստած սեղանի շուրջ, և նրանցից միայն մեկը կարող է լինել անհաջող, այն էլ այն դեպքում երբ դուք պատրաստել եք ընդամենը 12 կոտլետ»:
Էմմա ԱՍԱՏՐՅԱՆ