կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-09 11:46
Հասարակություն

Երբ չեն վստահում նախագահին եւ ԱԺ-ին

Երբ չեն վստահում նախագահին եւ ԱԺ-ին

«Մենք չենք կարող կանխարգելել ՀՀ-ում կատարվող խոշտանգումները, քանի դեռ բանակում խաղաղ պայմաններում զինվորներ են մահանում»,- «ՀՀ մասին խոշտանգումների եւ անմարդկային կամ պատժի կանխարգելման մասին Եվրոպական կոմիտեի զեկույցը եւ ՄԻՊ գործունեությունը` որպես Ազգային կանխարգելիչ մեխանիզմ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ ամենից շատ խոշտանգումներ եւ բռնություններ են լինում փակ հիմնարկներում` ոստիկանությունում, բանակում, կալանավայրերում: Կ. Անդրեասյանը նշեց, որ, չնայած ՄԻՊ գրասենյակը բավական հաջող համագործակցում է պաշտպանության նախարարության հետ, բայց ոստիկանության հետ համագործակցել, կարծես, այնքան էլ չի ստացվում:

Այնուամենայնիվ, Անդրեասյանը տեղեկացրեց, որ իր պաշտոնավարման 6 ամիսների ընթացքում ՄԻՊ-ն արձանագրել է ԶՈՒ համակարգում մարդու իրավունքների խախտման 50 դեպք, որից 26-ն արդեն իսկ դրական լուծում են ստացել: Համեմատելու համար նշենք, որ 2005թ. արձանագրվել է 62 դեպք, որից ընդամենը 2-ն են լուծում ստացել, 2007-ին`10 դիմում` 4 դրական լուծմամբ, 2009-ին` 51 դիմումից 15-ն են լուծում ստացել, իսկ 2010-ին` 31-ից 9:

«Քաունթերփարթ ինթերնեյշնլի» ներկայացուցիչ, ամերիկահայ Ալեքս Սարդարն էլ նշեց, որ իր համար անընդունելի է, որ մի երկրում, ուր մարդիկ Ցեղասպանության են ենթարկվել, խոսում են բռնությունների մասին: «Խոշտանգումները եւ բռնությունները կանխարգելել հնարավոր չի լինի, եթե մարդիկ չվստահեն ՄԻՊ-ին, երկրի նախագահին կամ էլ ԱԺ-ին: Կանխարգելումը պետք է լինի ավտոմատ լուծվող հարց»,- ասաց նա: