Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռուսաստանցիների մեծ մասը` 79,8%-ը, վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս ցուցանիշը հրապարակել է Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը, որը հարցախույզ է անցկացրել ՌԴ–ում։
Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների ընդամենը 16%-ը չի վստահում ՌԴ նախագահին։ Պուտինի աշխատանքը դրական է գնահատում ռուսաստանցիների 78,1%-ը, բացասական՝ 13,6%-ը:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին վստահում է հարցվածների 62,4%-ը, չի վստահում է 18,4%-ը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կեսից ավելին (53,4 տոկոս) հավանություն է տալիս կառավարության ղեկավարի գործունեությանը, 10,1%-ին դուր չի գալիս նրա աշխատանքը։
Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրություններ կայանային առաջիկա կիրակի օրը, ռուսաստանցիների 35,9%-ը նշել է «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցությունը, 10,7%-ը՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ЛДПР), 9,9%-ը՝ ՌԴ կոմունիստական կուսակցությունը (КПРФ), 6%-ը՝ «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցությունը, 3,9%-ը՝ «Արդար Ռուսաստան - հայրենասերներ - հանուն ճշմարտության» (Справедливая Россия - Патриоты - За правду) կուսակցությունը: Բացի այդ, հարցված ռուսաստանցիների 10,1%-ը արտախորհրդարանական կուսակցություններ են նշել։
«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» նախաձեռնողական հարցումն անցկացվել է 2025 թվականի մարտի 10-16-ը 18 տարեկանից բարձր 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում։ Հարցումն անցկացվել է հեռախոսով, բջջային համարների պատահական ընտրությամբ: