|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Ո՞ւր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի անձնական կյանքի շուրջ տարբեր լրատվամիջոցներով բարձրացված աղմուկը հասնում է գագաթնակետին: Նրա ամուսինը` Ղազար Ավետիսյանը, ով, ի դեպ ԵՊՀ փիլիսոփայության դասախոս է, ամուսնալուծվելու մտադրություն ունի: Ավելին, նա նեղ շրջանակում հայտարարել է նաև երեխային իր մոտ վերցնելու, մորից բաժանելու մասին:
Վերջին օրերին դերասանուհու` համացանցում հայտնված սկանդալային լուսանկարներից հետո լրատվամիջոցների ակտիվ ջանքերով բարձրացված աղմուկը, ըստ էության, դառը «պտուղներ» է տալիս. մորը բաժանում են երեխայից: Անձինք, ովքեր կազմակերպել էին այդ ամենը եւ համառորեն տանում էին դեպի ընտանիքի կործանում, ի վերջո, հասնում են իրենց ուզածին:
Հարկ է նշել, որ այն տիկնայք, ովքեր համարվում են դերասանուհու խաղընկերները, իրենց կեցվածքով ոչ միայն չեն փայլում բարոյականությամբ, այլև «ամենաշատը գողն է բղավում` բռնե'ք գողին» ասացվածքը, կարծես, հենց նրանց համար է հորինված: