Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Yerkir.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Հրազդան քաղաքում գտնվող Ծովինարի (Աղբյուրակ) ջրամբարում 12 և 15 տարեկան երեխաների՝ ջրահեղձ լինելու դեպքի մասին:
Մեր տեղեկություններով՝ երեխաները հարազատ եղբայրներ են, նրանց տունը գտնվում է արհեստական լճի մոտակայքում, և նրանք հաճախ են լողացել Աղբյուրակի ափամերձ հատվածներում:
Ջրահեղձ եղած եղբայրներն ապրում էին ծնողների հետ, միայն մեկ քույր ունեն, ով ամուսնացած է և ապրում է ՌԴ-ում:
Մեզ հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել կեսօրին: Տանեցիները փնտրել են երեխաներին՝ մտածելով, թե կորել են: Սակայն երեկոյան, երբ փրկարարները լճակի ափին հայտնաբերել են երեխաների հագուստները, ենթադրել են, որ տղաները խեղդվել են: Նախնական տեղեկություններով՝ եղբայրները մի քանի մետր են առաջացել, և այն հատվածը, որտեղ խեղդվել են, մոտ 2 մ խորություն է ունեցել: Դեպքի պահին նրանց հետ որևէ մեկը չի եղել:
Նշենք, որ Ծովինարի ջրամբարում նախկինում նմանատիպ դեպքեր էլի են եղել:
Դեպքի կապակցությամբ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: