կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 13:14
Հասարակություն

Ապեն ու ապելսինը մեզ հետ դեռ երկար կմնան

Ապեն ու ապելսինը մեզ հետ դեռ երկար կմնան

Տարվա սկզբից Լեզվի պետական տեսչությունը գրանցել է մոտ 60 խախտում, եւ բոլոր դեպքերի համար էլ արձանագրություններ են կազմվել, սակայն վարչական տուգանք կիրառվել է դեռեւս 60-ից 2-ի դեպքում:

Լեզվի պետական տեսչության նախագահի պաշտոնակատար Սերգո Երիցյանն ասաց, որ դատարանները շատ դանդաղ են աշխատում, բայց, ի տարբերության անցած տարվա, երբ, ասենք, 1 տարում նոր միայն գործի առիթով վճիռ էին կայացնում, այժմ արդեն 6 մասում է դա կատարվում:

«Մեզ համար շատ կարևոր էին օրենսդրական փոփոխությունները, որ ուժի մեջ մտան հուլիսի 17-ին»,- ասաց պարոն Երիցյանը:

Նշենք, որ օրենքի փոփոխությունները վերաբերում են, մասնավորապես, սահմանումների հստակեցմանը: Օրենքում ավելացել է նաեւ դրույթ, որ գովազդի լեզուն բացառապես գրական հայերենն է: Սակայն yerkir.am-ի հարցին, որ մինչ օրս էլ հեռուստատեսությամբ գնում են գովազդներ ոչ գրական հայերենով, եւ ինչո՞ւ չեն պայքարում հենց դրանց դեմ, Երիցյանը պատասխանեց, որ Լեզվի տեսչությունն իրավասու չէ. «Մենք ստուգող մարմին ենք, այլ ոչ թե վերահսկող. հարցով պետք է զբաղվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը»: