Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական եւ քաղաքացիական դատարանում կայացել է 11 երիտասարդների դատական նիստը, որոնց դեմ անհեթեթ մեղադրանք էր առաջադրվել սեպտեմբերյան անհնազանդության ակցիաների հետ կապված։
Նիստի ընթացքում քննարկվել է երիտասարդների խափանման միջոցի հարցը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խուլիգանության մեղադրանքով կալանավորված երիտասարդներից քանիսն ազատ են արձակվել, իսկ 4 կամ 5 հոգին, որոնք մեղադրվում են զանգվածային անկարգություններ անելու համար մնալու են կալանքի տակ։
Իր վստահորդի՝ Գոռ Հակոբյանի պահով, Խուդոյանն ասաց, որ դատարանի որոշումից գոհ է, իսկ մյուսների պահով՝ ոչ, քանի որ կալանքն այս դեպքում, ճիշտ չէ։ «Նիստի ընթացքում եւս նշել եմ, որ դեպքի հաջորդ օրվա՝ սեպտեմբերի 20-ի հետ կապված նմանատիպ դատական գործ կա։ Այդ օրը նույնպես քաշքշուկ է տեղի ունեցել, բայց կալանավորվածների թիվը քիչ է, համարյա չկան, բոլորին բաց են թողել։ Այսինքն՝ նույն բանն է կրկնվել երկու օր անընդմեջ։ Մեկը մի քննչական մարմինն է քննել, մյուսն էլ մեկ այլ քննչական մարմին, մեկի դեպքում որոշում են կայացրել մեղադրյալներին կալանքի տակ պահել, մյուսի դեպքու՝ ազատ արձակել, ինչն անտրամաբանական է» ,-նշեց Խուդոյանը։
Հաջորդ նիստը կկայանա 2024-ի հունվարին։