|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Անցյալ ամիս Շրի Լանկայում կատարվել է վայրի փղերի համապետական առաջին հաշվառումը:
Բնապահպանության նախարար Չանդրասենն այսօր հայտարարել է, որ համաձայն հաշվառման տվյալների` կղզում 5879 փիղ կա: Ավելի վաղ փղերի թիվը 5350 էր:
Ստացված տվյալները կիրառվելու են վայրի փղերի ոչնչացման դեմ պայքարի ծրագրեր մշակելու համար:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, բնապահպանական կազմակերպությունները դեմ էին այս հաշվառմանը եւ մեղադրում էին կառավարությանը վայրի փղերին բռնելու եւ վարժեցնելու մեջ, սակայն կառավարությունը հերքում է այդ բոլոր մեղադրանքները: