կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-29 16:59
Հասարակություն

Թռչնագրիպը վերադառնում է

Թռչնագրիպը վերադառնում է

H5N1 վիրուսը, որ հայտնի է որպես թռչնագրիպ, թռչունների միգրացիայի ժամանակ կարող է հայտնվել այն տարածքներում, որտեղ մինչ այս չի օթեւանել:

Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ը, ռիսկային երկրներ են համարվում Իսրայելը, Բուլղարիան, Ռումինիան, Նեպալն ու Մոնղոլիան:

Բացի այդ` մասնագետները զգուշացնում են բացիլի հնարավոր մուտացիայի մասին, որից հետո գոյություն ունեցող պատվաստանյութերը չեն կարող արդյունավետ լինել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2003 թվականին թռչնագրիպի հայտնաբերումից հետո ամբողջ աշխահում 330 մարդ է մահացել: