կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 14:32
Քաղաքական

Ադրբեջանի դարդերը

Ադրբեջանի դարդերը

Բրյուսովի անվան օտար լեզուների ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը Կազանի հանդիպումից հետո կանխատեսել է, որ այդ գործընթացը կասեցվելու է, քանի որ, առաջին հերթին, խնդիրներ կան Ադրբեջանի դիրքորորշման հետ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք  պատերազմը դեռևս չեն ավարտել, իսկ Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, ինչը, բանախոսի կարծիքով, սպառնալիք է հետագայի համար:

Քաղաքագետը համարում է, որ եթե երկրի ղեկավարը նման դիրքորոշում է ներկայացնում, ապա դրանից կարելի է ենթադրել, որ բանակցությունների հետագա ընթացքը կսառեցվի: Ըստ նրա` այսօր Ադրբեջանի տեսակետը փոխվել է, քանի որ ժամանակին Ադրբեջանը հույս ուներ, որ միջազգային գերտերություններն իրեն կաջակցեն ԼՂՀ-ի հարցում: «Ադրբեջանը, հաշվի առնելով իր հնարավորությունները, մտածում է, որ եթե չկարողանա խնդիրը լուծել այս տարի, ապա հաջորդ տարի, հաշվի առնելով իր հզորացումը և Հայաստանի թուլացումը, կկարողանա հարցին լուծում տալ»,- նշեց քաղաքագետը:

Նա համարում է նաև, որ կարևոր է ԼՂՀ-ում հեռանկարներ տեսնել. առաջին հեռանկարը ԼՂՀ բնականոն զարգացումն է, բայց, ինչպես նշեց Զոլյանը, այս ամենի հետ մեկտեղ կա շատ կարեւոր խնդիր ` բնակչության աճը, որը պետք է հասնի մոտ 300.000-ի:

Հարցին, որ եթե ԼՂՀ անկախությունը միջազգայնորեն ճանաչվի, ապա այդ փաստը կարո՞ղ է գործընթացի վրա դրական ազդեցություն ունենալ, Զոլյանը պատասխանեց, որ ինքը չի կարծում, որ որեւէ երկիր ներկայումս պատրաստ է ճանաչել ԼՂՀ անկախությունը: