|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ֆրանկոֆոնիայի բացման և ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հնչել են կեղծ հայտարարություններ ԼՂ հակամարտության վերաբերյալ: Նման հռետորաբանությունը չի համապատասխանում Դուշանբեում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև տեղի ունեցած զրույցի ոգուն: Այդ մասին ասվում է Ադրեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում. հայտնում է haqqin.az-ը:
Ըստ երկրի ԱԳՆ-ի` եթե Փաշինյանը ցանկանում է ճշմարտացի լինել, ապա պետք է ընդունի հազարավոր ադրբեջանցիների իրավունքները, ովքեր ստիպողաբար լքել են իրենց տները:
Նշվում է նաև, որ նպատակաուղղված կեպով Արցախի ժողովուրդ անվանելով հայկական համայնքը, Փաշինյանը աչք է փակում «ադրբեջանական համայնքի էթնիկ զտումների վրա»:
Մեկնաբանությունում նաև կրկնվում է հին երգը «օկուպացված տարածքներից հեռանալու» մասին: