|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Օգոստոսի 26-28-ը Հայաստանի տարածքը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը հատկապես ակտիվ կլինի Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ»-ի օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, նշված մարզերում ժամանակ առ ժամանակ, իսկ մյուս շրջաններում առավելապես գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին` սպասվում են անձրեւ եւ ամպրոպ:
«Հյուսիս-արեւմուտքից սպասվում է արկտիկական ցուրտ օդի ներհոսք, օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-28-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կնվազի 3-5 աստիճանով»,- ասաց նա:
Մայրաքաղաքում նշված օրերին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը գիշերը կլինի +13…+150 C, ցերեկը` +26…+280 C տաքություն: