|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Իրանը միջազգային դատարան է դիմել` հայց ներկայացնելով Ռուսաստանի դեմ այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է Թեհրան արտահանել C-300 զենիթահրթիռային համակարգերը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2010 թվականին հաստատել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման վերաբերյալ փաստաթուղթ` կապված միջուկային ծրագրի հետ: Այստեղ առաջին անգամ սահմանափակումներ են մտցվել Իրանին զինամթերք մատակարարելու հարցում, այդ թվում` արգելվել են հրթիռների եւ հրթիռային համակարգերի, տանկերի, ուղղաթիռների, ռազմական ինքնաթիռների եւ նավերի մատակարարումը:
ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը 2010-ի սեպտեմբերին ստորագրել է «ՄԱԿ ԱԽ բանաձեւի իրականացման մասին» փաստաթուղթը, որում նշվում է, թե արգելվում է Իրանին առաքել նաեւ C-300 հրթիռազենիթային համակարգեր:
«Իրավական տեսանկյունից մենք համարում ենք, որ C-300-ի առաքումը չի մտնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի մեջ: Մենք դատական հայց ենք ներկայացրել, որպեսզի դատարանի որոշումը թույլ տա Ռուսաստանին կատարել արտահանումը, որպեսզի Ռուսաստանն իրավականորեն ունենա այդ խաղաթուղթը»,- ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին: