Փոխարժեքներ
30 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.56 |
EUR | ⚊ | € 413.89 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 499.27 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակացույցը: Համաձայն հրամանի՝ օգոստոսի 24-29-ը հանրապետության մարզերում և Երևանում կանցկացվեն ուսուցիչների և տնօրենների խորհրդակցություններ:
Մեկնարկը կտրվի Լոռու մարզից: Օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Վանաձորում կհանդիպի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ: Հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների հետ հանդիպելու, խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզեր կգործուղվեն կրթության և գիտության նախարարի տեղակալներ Մ.Մկրտչյանը և Կ.Հարությունյանը, նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:
Նախարար Արմեն Աշոտյանն օգոստոսի 29-ին կմասնակցի նաև մայրաքաղաքի դպրոցների տնօրենների և ուսուցիչների խորհրդակցությանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով մարզերում առարկայական սեկցիոն պարապմունքներ անցկացնելու նպատակով կրթության ազգային ինստիտուտի մասնագետների ներգրավմամբ կազմավորվել է երեք խումբ: